top of page

Մեր արձանը կլինի աշխարհում ամենաբարձրը. «Հրապարակ»


«Հրապարակ» թերթը գրում է․

Փետրվարի 20-ին կայացել է Քրիստոսի արձանի մրցութային հանձնաժողովի անդրանիկ նիստը։ Հայտարարվել է, որ ստացվել են 200-ից ավելի գաղափար եւ առաջարկ, ստեղծվել է մրցութային խորհուրդ, որի կազմում ներկայացուցիչներ կան Հայաստանից, սփյուռքից, Արցախից, խորհրդակցական ձայնի իրավունքով ներգրավված է Մայր Աթոռի ներկայացուցիչը՝ կաթողիկոսարանի արխիվի եւ թանգարանների տնօրեն Տեր Ասողիկ վարդապետը։


Խորհրդի կազմում են Արցախի նախագահի խորհրդական Լուսինե Ղարախանյանը, «Փյունիկ» հիմնադրամի նախագահ Գաբրիել Չեմբերջյանը, արվեստագիտության թեկնածու Սաթենիկ Վարդանյանը, վաստակավոր ճարտարապետ Սարգիս Սարդարյանը, մշակույթի գործիչ Ռուբեն Հովհաննիսյանը, բանասիրական գիտությունների թեկնածու Լուիզա Սարգսյանը, երգիչ Համլետ Գեւորգյանը, ինչպես նաեւ Գագիկ Ծառուկյանը, ով իր ելույթում հայտարարել է, որ աշխարհի 12 երկրում կան Հիսուսի արձաններ, սակայն Հայաստանը՝ որպես առաջինը քրիստոնեություն ընդունած երկիր, ունենալու է աշխարհում ամենաբարձր արձանը, եւ այն դառնալու է մեր երկրի այցեքարտը, համախմբի մեր ազգին, վերականգնի հավատքը։


«Հայ ժողովուրդը միշտ չարչարանքներ, կորուստներ, ամեն ինչ տեսել է, եւ այն պահին, երբ միավորվել է, հասել է իր նպատակներին»,- ասել է նա։ Քանի որ առաջարկները շատ են՝ աշխարհի տարբեր երկրներից, ուստի մրցույթը կանցնի փուլային տարբերակով․ 2 շաբաթից կհայտարարվի, թե որ հայտերն են անցնում հաջորդ փուլ։ Մրցույթին կարող են մասնակցել բոլորը՝ անվճար հաղորդագրությունների միջոցով հայտնելով իրենց կարծիքը։ Հավանության կարժանանա լավագույն առաջարկը։


Մանրմասն՝ թերթի այսօրվա համարում։


コメント


1/465

LATEST NEWS​​

bottom of page