top of page

Մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ Երեւանում. կա 4 սպանված․ «shamshyan.com»


ree

Նոյեմբերի 11-ին մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ եւ սպանություններ են տեղի ունեցել երեւանում: Այդ մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 02:50-ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռի սեփական տներից մեկում կրակոցներ են հնչել, կան տուժածներ: Ոստիկաններն ու քննիչները Քանաքեռի 16 փողոցի սեփական տներից մեկի բակում հայտնաբերել է 2 տղամարդու դի: Պարզվել է նաեւ, որ նշված վայրից եւս 2 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց: Ըստ տեղեկութունների՝ նրանք ճանապարհին մահացել են: Դեպքի վայրում հայտնաբերվել են մի քանի տեսակի զենքեր, կրակված պարկուճներ, գնդակներ, դանակ, արնանման հետքեր: Կայքի տեղեկություններով՝ տանը՝ բակում, հայտնաբերված սպանվածներից մեկը քրեական աշխարհում հայտնի մեծ հեղինակություն ունեցող «Քանաքեռցի Տույն» էր, իսկ տունը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների, որոնք հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, պատկանում է նախկին պատգամավոր Արտուշին։

 
 
 

Comments


1/503

LATEST NEWS​​

bottom of page