top of page

Մարշալ Բաբաջանյան․ կովկասցի տղան, որը շրջեց Համաշխարհային պատերազմի էջը (տեսանյութ)


Տղա, որն ունեցած վերջին երեք ռուբլին խնայելու համար փորձում է բեռնատար գնացքով հասնել Թիֆլիս, ապա ձերբակալվում է, իսկ տարիներ անց` դառնում Խորհրդային Միության հերոս։ 1906 թվականի փետրվարի 18-ին է ծնվել զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ, Խորհրդային Միության հերոս Համազասպ Բաբաջանյանը, գյուղական դժվար պայմաններում ապրող ընտանիքի ութ երեխաներից մեկը։


Չարդախլուի դպրոցում սովորելու հինգ տարիների ընթացքում ապագա մարշալն առանձնանում էր վառ երևակայությամբ, ուժով, դյուրագրգռությամբ և նախաձեռնողականությամբ։ Հավանաբար, հենց դա էր պատճառը, որ 1925 թվականին նրան ուղարկեցին Երևանի հետևակային դպրոց, ապա Թիֆլիս, ներկայիս՝ Թբիլիսի։


Comments


1/476

LATEST NEWS​​

bottom of page