Մանկապարտեզում երեխային բռնության ենթարկելու դեպքի առիթով քրգործ հարուցվեց․ ի՞նչ պատիժ է նախատեսվում
Ինչպես արդեն հայտնել ենք, Երևանի մանկապարտեզներից մեկում ազգությամբ պակիստանցի հայր ու հայուհի մայր ունեցած երեխային բռնության են ենթարկել, ստիպել հող ու կղանք ուտել։
MediaHub.am-ին ոստիկանությունից հայտնեցին, որ հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր, օր․-ի 119-րդ հոդվածի հատկանիշներով։ Նշենք, որ Քր, օր․-ի 119-րդ հոդվածով նախատեսված է Ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը, որը պատժվում է ազատազրկմամբ՝ 3-7 տարի ժամկետով։ Արմինե Նավոյան
Comments