Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետություններում հրետակոծության պատճառով բնակիչներ են զոհվել
Լուգանսկի եւ Դոնեցկի ինքնահռչակ հանրապետություններից հայտնում են, որ խաղաղ բնակիչներ են զոհվել հրետակոծության պատճառով՝ վաղ առավոտից սկսած:
Պիոներսկոյե գյուղի մոտ Ուկրաինայի զինված ուժերի առաջխաղացման փորձը հանգեցրել է տների ոչնչացմանն ու խաղաղ բնակիչների շրջանում զոհերին: Այդ մասին տեղեկացրել է ինքնահռչակ ԼԺՀ Ժողովրդական միլիցիայի պաշտոնական ներկայացուցիչ Իվան Ֆիլիպոնենկոն, հաղորդում է Լուգանսկի տեղեկատվական կենտրոնը»:
«Փետրվարի 20-ին՝ առավոտյան 5-ի շրջանում, 79-րդ դեսանտային բրիգադի գրոհայինները ձեռնարկել են Պիոներսկոե բնակավայրի շրջանում Ժողովրդական միլիցիայի դիրքերի վրա հարձակվելու փորձ: Բախումների արդյունքում հակառակորդը, կորուստներ կրելով, նահանջել է»,-ասել է նա:
Ֆիլիպոնենկոն տեղեկացրել է, որ ուկրաինական զինված ձեւավորումների գործողությունները հանգեցրել են հինգ բնակելի տների ոչնչացմանն ու խաղաղ բնակիչության շրջանում զոհերին:
«Դոնեցկի լրատվական գործակալության»տեղեկություններով՝ Ուկրաինայի զինված ուժերը վաղ առավոտից հարվածներ են հասցրել բոլոր ուղղություններով՝ կիրառելով ականետեր եւ հրետանի:
Ուկրաինացի ուժայինները ռմբակոծել են ԴԺՀ-ի եւս երկու բնակավայր, այդ թվում՝ Գորլովկոյի ուղղությամբ: Հրետակոծությունը գրանցվել է տեղական ժամանակով 5:04-ից 7:38-ը (համընկնում է Մոսկվայի ժամանակի հետ): Կրակի տակ է հայտնվել Սպարտակը, Դոկուչաեւսկը, Նովոլասպան, Լենինսկոյեն, Ստարոմիխայլովկան, Ելենովկան, Կոմունարովկան: Կիրառվել են 122-միլիմետրանոց հրետանային զենք, 120 միլիմետր տրամաչափի ականանետներ, նռնականետներ, հայտնել են Հրադադարի ռեժիմի համակարգման եւ վերահսկման համատեղ կենտրոնից:
ԴԺՀ-ում ավերածությունների եւ տուժածների մասին հաղորդագրություններ չեն ստացվել:
Կիեւն այդ տեղեկատվությունը դեռեւս չի մեկնաբանել:
Comments