Search
Հզոր պայթյուն Լեհաստանի գործարաներից մեկում
- SMM Hub
- Nov 20, 2022
- 1 min read

Լեհաստանի Կրուպսկի Մլին համայնքի դինամիտի և պայթուցիկ նյութերի NitroErg գործարանում հզոր պայթյուն է տեղի ունեցել. հայտնում է RMF FM ռադիոկայանը։ Նշվում է, որ պայթյունի հետևանքով գործարանի տարածքի շենքերից մեկն ավերվել է։
Ականատեսների վկայությամբ՝ պայթյունը լսվել է բազմաթիվ կիլոմետրեր հեռու, 20 կիլոմետրի վրա պայթյունի ալիքը հասել է պատուհանների ապակիներին։ Զոհերի մասին տեղեկություններ չկան, երկու մարդ անհետ կորած է համարվում։ Դեպքի վայր են ուղարկվել հրշեջներ, իսկ վիրավորներին տարհանելու համար գործի են դրվել ուղղաթիռներ։
Comments