top of page

ՔՊ աշխատակազմի ղեկավարը հրաժարական է տվել․ hraparak.am

Քիչ առաջ հրաժարականի դիմում է ներկայացրել ՔՊ աշխատակազմի ղեկավար Տրդատ Սարգսյանը: Նա hraparak.am-ի հետ զրույցում հաստատել է լուրն ու հավելեց, որ դա ամենևին էլ հրաժարական չէ, այլ պարզապես չի ցանկացել շարունակել զբաղեցնել պաշտոնը: 

Նշենք, որ, հավանաբար , Սարգսյանի հրաժարականը կապված է օրեր առաջ ՔՊ վարչության ընտրությունների նախադեպը չունեցող կեղծիքների հետ: Հիշեցնենք, որ Տրդատ Սարգսյանի  օգտին կեղծվել էր ավելի քան 30 ձայն, սակայն նա հայտնել էր, որ տեղյակ չէ, թե ինչի մասին է խոսքը:

Comments