Կիսաեզրափակչում Արոնյանը կմրցի Դոմինգեսի հետ
Հայտնի է դարձել Բեռլինում ընթացող շախմատի Գրան Պրիի խաղարկության կիսաեզրափակչում Լևոն Արոնյանի մրցակիցը: Նրա հետ մրցելու իրավունքն արագ շախմատի լրացուցիչ մրցախաղում վիճարկել են Ուեսլի Սոն և Պերես Դոմինգեսը:
Հաջողությունն ուղեկցել է Պերես Դոմինգեսին, որը հաղթել է 1,5-0,5 հաշվով: Առաջին պարտիան ավարտվել է ոչ-ոքի, իսկ 2-րդում Դոմինգեսը հաղթել է: Կիսաեզրափակիչ մյուս զույգը կազմել են Հիկարու Նակամուրան և Ռիչարդ Ռապորտը:
Կիսաեզրափակչի առաջին մրցախաղերը կկայանան վաղը: Մրցակարգի համաձայն՝ մրցակիցները դասական շախմատի երկու պարտիա կանցկացնեն: Հավասար արդյունքի դեպքում հաղթողին կորոշեն արագ շախմատի լրացուցիչ մրցախաղերը, հարկ եղած դեպքում կխաղարկվի «արմագեդոն» պարտիա:
Comments