Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը հանդիպել են իրենց որդու՝ Սեյնթի բասկետբոլի խաղի ժամանակ
- Octopus Media

- Jan 20, 2024
- 1 min read

Քիմ Քարդաշյանն ու նախկին ամուսինը՝ Քանյե Ուեսթը, ուրբաթ օրը «ջերմ» հանդիպում են ունեցել իրենց որդու՝ Սեյնթի բասկետբոլի խաղին, որը տեղի է ունեցել Լոս Անջելեսում, հայտնում է Daily Mail-ը։SKIMS-ի 43-ամյա հիմնադիրը եւ 46-ամյա ռեփերը, ում նախորդ գիշեր տեսել էին նոր կնոջ՝ Բիանկա Սենսորիի հետ, միասին զրուցում էին նախքան նրանց ութամյա որդին կհայտնվեր դաշտում:Նախկին ամուսինների հետ է եղել նաեւ նրանց վեցամյա դուստրը՝ Չիկագոն:Չնայած ջերմ զրույցին, նախկին զույգը միմյանցից մի քանի աթոռ հեռու էր նստել, մինչ նրանց ավագ որդին խաղում էր բասկետբոլի իր թիմի հետ:Քիմն ու Քանյեն ամուսնացել էին 2014 թ-ին, նրանք բաժանվել են 2021-ին, իսկ ամուսնալուծությունը տեղի է ունեցել 2022 թ-ին։
Լուսանկարը՝ WCP,4cnrs / BACKGRID




























































Comments