top of page

Կիևի մերձակայքում աֆրիկյան ժանտախտի բռնկում է գրանցվել


Կիևի մարզի Օբուխովսկի շրջանային որսորդական ֆերմայի տարածքում խոզերի աֆրիկյան ժանտախտի բռնկում է գրանցվել։ Ֆերմայի տարածքում տեսուչները հայտնաբերել են սատկած երկու վայրի խոզ։ Հետագա հետազոտությունը հաստատել է աֆրիկյան ժանտախտի ախտորոշումը։ Տարածաշրջանում կարանտինային սահմանափակումներ են մտցվել. այս մասին փետրվարի 9-ին հայտնել են շրջվարչակազմի մամուլի ծառայությունից


Խոզերի աֆրիկյան ժանտախտը խիստ վարակիչ վիրուսային հիվանդություն է: Այն առաջին անգամ գրանցվել է 1903 թվականին Հարավային Աֆրիկայում: Վիրուսը խոզերի դիակներում կարող է պահպանվել մինչև 2,5 ամիս, ապխտած երշիկի և մսամթերքի մեջ՝ մինչև 6 ամիս։ Այն ոչ մի վտանգ չի ներկայացնում մարդկանց համար։

Comments


1/465

LATEST NEWS​​

bottom of page