top of page

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գրիգորիչը հուղարկավորվել է «միջանցքից», նույնն էլ՝ Հայկոն. ԿԳՄՍ-ն պարզաբանում է



Վերջին երկու օրերի ընթացքում համացանցում ակտիվորեն քննարկվում է հարցը, թե ինչու են երգահաններ Հայկոյի և Արթուր Գրիգորյանի հուղարկավորության արարողակարգերն անցկացվում Արամ Խաչատրյան համերգասրահի միջանցքում։

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն իր ինստագրամյան էջի սթորի բաժնում հրապարակել է տեսանյութ, որտեղ անդրադառնում է կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի թաղման արարողակարգին:

«Հայաստանի վաստակավոր արտիստ Արթուր Գրիգորյանը հուղարկավորվել է Արամ Խաչատրյան համերգասրահի «միջանցքից», նույնն էլ՝ Հայկոն: «Միջանցքում դրված արտիստը» միթե՞ արժանի էր դրան: Ինչո՞ւ չկային ներկայիս պետական այրերը, միթե մեծարանքի արժանի չէր վաստակավոր արտիստը»,- ասում է Նազենի Հովհաննիսյանը:

ԿԳՄՍ նախարարությունից Auroranews-ի հետ զրույցում նշեցին, որ դա միջանցք չէ՝ ճեմասրահ է։

«Այդտեղից հուղարկավորվել են նաև շատ այլ անվանի մշակութային գործիչներ, օրինակ՝ Գոհար Գասպարյանը։ Այս պահին ճիշտ չէ մեր վաստակաշատ արտիստների հուղարկավորության հետ կապված նման քննարկումներ ծավալել»,- նշեց նախարարության մամուլի խոսնակ Գեղամ Մելիքբեկյանը։


Տեսանյութը՝ այստեղ։

Comments