top of page

Հյուսիսային Կարոլինայում ինքնաթիռն ընկել է ջուրը


Ինքնաթիռը, որում եղել է 7 մարդ, ջուրն է ընկել ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգի ափերի մոտ, փրկարարները որոնողական աշխատանքներ են իրականացնում. հայտնում է տեղի WCTI-TV հեռուստաալիքը։


Ինքնաթիռը կործանվել է կիրակի կեսօրին` Կարտերեթ շրջանի ափից մոտ 4 մղոն (մոտ 6,5 կիլոմետր) դեպի արևելք, հայտնել են տեղի պաշտոնյաները: Վերջիններիս խոսքով՝ օդանավում եղել են չորս դեռահասներ և երեք մեծահասակներ, այդ թվում՝ օդաչուն:


Առափնյա պահպանությունը հայտնել է, որ ինքնաթիռն անկանոն թռիչք է կատարել՝ նախքան ռադարի էկրանից անհետանալը: Խուզարկության է ուղարկվել առափնյա պահպանության երկու նավակ և ուղղաթիռ։


Ավիավթարը կհետաքննի ԱՄՆ դաշնային ավիացիոն վարչությունը (FAA) և ԱՄՆ տրանսպորտի անվտանգության ազգային խորհուրդը (NTSB):

Comments


1/465

LATEST NEWS​​

bottom of page