Կանադայի վարչապետը հետևել է Նիկոլ Փաշինյանի օրինակին
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, անվտանգության նկատառումներից ելնելով, փոխել է իր բնակավայրը, պատճառը՝ երկրում կորոնավիրուսի սահմանափակումների դեմ բողոքի ակցիաներն են։ Այս մասին հայտնել է CBC News-ը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ Թրյուդոն ընտանիքի հետ տեղափոխվել Կանադայի մայրաքաղաքում գտնվող անանուն վայր։
Հազարավոր ցուցարարներ հավաքվել են Օտտավայի Պառլամենտի բլրի վրա՝ կոչ անելով իշխանություններին վերացնել պարտադիր պատվաստումները և կորոնավիրուսի հետ կապված մի շարք սահմանափակումներ:
Ակցիայի մասնակիցները բեռնատարներ են կայանել Վելինգթոն փողոցում, ինչպես նաև խորհրդարանի շենքերի դիմաց։ Բոլոր բեռնատարներն ունեն սանիտարահիգիենիկ միջոցառումների դեմ ուղղված և վարչապետ Թրյուդոյին քննադատող պաստառներ։ Նշենք, որ բողոքի ակցիան ընդգծված խաղաղ է։
Կարելի է նմանություններ գտնել Կանադայի վարչապետի և Նիկոլ Փաշինյանի վարքագծի մեջ։ Միգուցե Կանադայի վարչապետը հետևել է ՀՀ վարչապետի օրինակի՞ն։
Հիշեցնենք, որ Հայաստանում 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից անմիջապես հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ըստ շրջանառվող լուրերի, թաքնվել էր հատուկ նշանակության բունկերում՝ անվտանգության նկատառումներից ելնելով, հաշվի առնելով նաև տվյալ շրջանում հանրության մեծ մասի զայրույթը և Հայաստանում տեղի ունեցող հավաքները:
Comments