top of page

Իսրայելը կհրաժարվի «կանաչ անցագրերից»


Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ կորոնավիրուսային կանաչ անցագրերի համակարգը կկասեցվի, քանի որ կորոնավիրուսի օրական նոր դեպքերի թիվը շարունակում է նվազել. հաղորդում է The Guardian պարբերականը։


Կանաչ անցագրերի համակարգով փակ տարածքներ մտնել և մարդաշատ հավաքների մասնակցել թույլատրվում է միայն վիրուսից ապաքինվածներին կամ պատվաստանյութի առնվազն երեք դեղաչափ ստացածներին։


Չնայած քովիդի նոր դեպքերի թիվը մեծ է, սակայն Իսրայելի առողջապահության նախարարությունը ծանր ընթացքով դեպքերի լուրջ նվազում է արձանագրել։


Կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները մեղմացրել են նաև եվրոպական մի շարք երկրներ։

Comments


1/467

LATEST NEWS​​

bottom of page