top of page

Իսրայելի վարչապետն ԱՄՆ-ին կոչ է արել չվերադառնալ Իրանի միջուկային համաձայնագրին


Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հեռախոսազրույցի ընթացքում կոչ է արել չվերադառնալ Իրանի միջուկային համաձայնագրին. հայտնում է Axios պորտալը՝ հղում անելով անանուն իսրայելցի պաշտոնյային։


Բենեթը զրույցի ընթացքում վստահեցրել է, որ եթե ԱՄՆ-ն գործարք չկնքի Իրանի հետ, «ոչինչ տեղի չի ունենա»։ Իսկ եթե փաստաթուղթը ստորագրվի, Թեհրանը կստանա «միլիարդներ, որոնք կխթանեն նրա չարամիտ գործունեությունը տարածաշրջանում»։

Comments


1/470

LATEST NEWS​​

bottom of page