Իրանի դիվանագիտական պատասխանն ադրբեջանցիներին․ դարավոր գրվածքները պահպանվել են՝ կարդալ կարո՞ղ եք․․․

Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունն արձագանքել է ադրբեջանցի պատգամավորներին.
«Իրանական արվեստի սիմվոլ համարվող Կապույտ մզկիթը երջին երեք տասնամյակում կրկին ակտիվ դերակատարում է ստացել որպես աղոթքի վայր և հավաքատեղի Հայաստանում ապրող մահմեդականների համար, ինչպես նաև՝ զբոսաշրջային գրավչություն: Շատ հաճելի է, որ դարավոր գրվածքները պահպանվել են: Ո՞վ կարո՞ղ է դրանք կարդալ»,- գրում է դեսպանությունը:
Իրանագետ Վարդան Ոսկանյանը, մեջբերելով դեսպանության գրառումը, գրել է. «Հայաստանում Իր անի Իսլամական Հանրապետության դեսպանության արձագանքն իրանական ճարտարապետության գոհար Երևանի Կապույտ մզկիթի վերաբերյալ Բաքվի բռնապետի վարչախմբի ներկայացուցչի սոցցանցային բարբաջանքներին ուղղակի սպանիչ է. դե, կարդացեք մզկիթի արձանագրությունը, եթե իբր ձերն է»:
Comments