Ադրբեջանում պատերազմի հերթական վետերանն է ինքնահրկիզվել
Արցախյան առաջին պատերազմի վետերան Հասանով Սերդար Ռուստանօղլին ինքնահրկիզվել է Գերանբոյի շրջանի ղեկավարության աչքի առաջ։
Ինչպես գրում է ադրբեջանական Azadliq թերթը, նա այժմ գտնվում է Գենաբոյի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, իսկ վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։
Արցախյան առաջին պատերազմից հետո ադրբեջանցի վետերանները շատ դժգոհ են իրենց հանդեպ իշխանությունների ցուցաբերած վերաբերմունքից։
Սա առաջին դեպքը չէ, որ պատերազմի վետերան է ինքնահրկիզվում Ադրբեջանում։ Մյուսներին էլ բողոքում են սոցիալական վիճակից, ցածր կենսաթոշակից, հաշմանդամություն ստանալու հնարավորություն չունենալուց։
Comments