«Հյուսիս-Հարավ»-ը ՀՀ-ի փոխարեն կարող է անցնել Ադրբեջանով և Իրանով, եթե Երևանը չլուծի տրանսպորտային…
![](https://static.wixstatic.com/media/d020f1_ae3c5752542d4be18ec5b9151deabfbf~mv2.jpg/v1/fill/w_600,h_338,al_c,q_80,enc_auto/d020f1_ae3c5752542d4be18ec5b9151deabfbf~mv2.jpg)
«Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի արևմտյան երթուղին Հայաստանի փոխարեն կարող է անցնել Ադրբեջանով և Իրանով, եթե երկիրը չլուծի տրանսպորտային շրջափակման հարցը։ Այս մասին, ինչպես գրում է «Վեդոմոստի» պարբերականը, «Պատրաստված է Ռուսաստանում 2022» արտահանման ֆորումում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, որը վերահսկում է միջազգային համագործակցությունը։Պաշտոնյան ընդգծել է, որ Հայաստանի կամ Իրանի տարածքով Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև տրանսպորտային կապի ստեղծումը կարևոր է «Հյուսիս-Հարավ» և «Արևելք-Արևմուտք» հիմնական միջազգային տրանսպորտային միջանցքների «խաչմերուկ» ստեղծելու համար։Տրանսպորտային այս նախագծերի իրականացումը, ըստ Օվերչուկի, թույլ կտա Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի տնտեսություններին «լրացուցիչ վարձավճար» ստանալ՝ կապված Եվրասիայում իրենց աշխարհագրական դիրքի առավելությունների հետ։
Comments