Հունաստան - Հայաստան ռազմական և ռազմավարական համագործակցություն (լուսանկարներ)
- Octopus Media
- Nov 20, 2022
- 1 min read

Փետրվարի 24-ին Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը` դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Արթուր Դալիբալթյանի ուղեկցությամբ այցելել է Հունաստանի «Էվելպիդոն» ռազմական ուսումնական հաստատություն:
Այցի շրջանակներում հանդիպումներ են տեղի ունեցել հաստատության տնօրեն, գեներալ-լեյտենանտ Յորղոս Կոստիդիսի, ինչպես նաև ռազմական հաստատության հայ ուսանողների հետ: Գեներալ-լեյտենանտ Յորղոս Կոստիդիսի հետ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկու բարեկամ երկրների միջև սերտ հարաբերություններին, ներկա ռազմական և ռազմավարական համագործակցությանը` հատուկ ուշադրություն բևեռելով երկու երկրների միջև բազմաոլորտ փոխշփումներն էլ ավելի զարգացնելու ու ընդլայնելու վրա։ Դեսպան Տիգրան Մկրտչյանն ընդգծել է Հունաստանի հետ ռազմական համագործակցության բաղադրիչը` կարևորելով այդ ոլորտում համագործակցության արդիականացման նշանակությունը` նոր սերնդի, արագ փոփոխվող, ժամանակակից մարտահրավերներին համատեղ ուժերով արձագանքելու նպատակով: Դեսպանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի անունից, որ տարիներ շարունակ այս ռազմական ուսումնարանը հատկացնում է տեղեր Հայաստանից համար։
Կրթական հաստատաության հրամանատարի հետ հանդիպումից հետո ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանն, ինչպես նաև գնդապետ Արթուր Դալիբալթյանը հանդիպեցին հայ կուրսանտներին, ծանոթացան նրանց առօրյայի հետ, ուսումնական գործընթացին՝ մաղթելով հաջողություններ:


Comentarios