Հրապարակից կան բերման ենթարկվածներ և հատուկ պահպանվող տարածք տեղափոխված մեքենաներ
- Octopus Media

- Nov 19, 2022
- 1 min read

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր մի շարք վարորդներ բողոքի ակցիա են իրականացնում Հանրապետության հրապարակում։ Նրանք բողոքում են ԱՊՊԱ-ի թանկացման դեմ։
MediaHub.am-ի հարցին ի պատասխան ոստիկանությունից հայտնեցին, որ ակցիայի 5 մասնակից բերվել է ոստիկանություն ՎԻՎ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար և 3 տրանսպորտային միջոց տարվել է պահպանվող հատուկ տարածք երթևեկությանը խոչընդոտելու համար։
Ավելի վաղ MediaHub.am-ը գրել էր, որ ԱՊՊԱ պայմանագրերի համար այսուհետ ավելի թանկ են վճարելու վարորդները, ինչն էլ բողոքի ալիք է բարձրացրել նրանց շրջանում։
Արմինե Նավոյան




























































Comments