Հարավային Օսիյի ժողովուրդը ցանկանում է միանալ ՌԴ-ին. նախագահ
Հարավային Օսիայում կմեկնարկի «Հինգ քայլ դեպի Ռուսաստան» ծրագիրը, որը պետք է պայմաններ ստեղծի, որպեսզի հանրապետությունը միանա Ռուսաստանի Դաշնությանը։ Ինչպես գրում է regnum.ru-ն, այդ մասին «Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Հարավային Օսիայի նախագահ Անատոլի Բիբիլովը։
«Սա իմ քմահաճույքը չէ, սա մեր ժողովրդի ցանկությունն է դեռևս անցյալ դարի 20-ականներից: Օսերը պառակտված ժողովուրդ են, և այդ պառակտումը պետք է վերացվի», - ասել է Բիբիլովը:
Comments