top of page

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ Է ԴՐՎԵԼ «ՀԱՅՖԻԼՄ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ


ԿԳՄՍ նախարարության կողմից հանրային քննարկման է դրվել «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը «Հայաստանի ազգային կինոյի «Հայֆիլմ»» հիմնադրամի վերակազմակերպելու եւ կանոնադրությունը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը:

«Ազգային մարմին հիմնադրամի ստեղծման մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Կինեմատոգրաֆիայի մասին» Հայաստանի Հանրապետության 2021 թվականի հունիսի 30-ի ՀՕ-302-Ն օրենքի կիրարկումն ապահովելու, կառավարման արդյունավետության բարձրացման, օտարերկրյա եւ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության խթանման, կինեմատոգրաֆիայի ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության, լիազորած պետական կառավարման մարմնի, կինեմատոգրաֆիայի ազգային մարմնի իրավունքների եւ պարտականությունների հստակեցման հանգամանքներով:

Ազգային մարմնի գործառույթները ներկայում մասնակիորեն իրականացնում է «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպությանը։ Նորաստեղծ մարմինը պետք է ապահովի կինոոլորտի տնտեսվարման ու եկամուտների գեներացման, ինչպես նաեւ վարձույթի շուկայի համակարգման, ազգային ֆիլմի ստեղծման, տարածման, հեռարձակման, միջազգային հեղինակային կինոփառատոնների հետ կապերի խորացման եւ կինոոլորտի միջազգային կազմակերպությունների անդամակցության, կինոժառանգության վերականգնման ու թվայնացման խնդիրները։

Համաձայն նախագծի, «Ազգային մարմին հիմնադրամի ստեղծման մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում կկանոնակարգվեն կինոոլորտի զարգացմանն ուղղված գործընթացները, այդ թվում՝ կինոռեեստրի ստեղծման եւ վարման գործընթացը, պետական ֆինանսավորման նպատակով անցկացվող մրցույթների կազմակերպումը եւ անցկացումը, աջակցություն կցուցաբերվի ազգային ֆիլմերի ստեղծմանը, տարածմանն ու պահպանմանը, համատեղ արտադրության ֆիլմերի ստեղծմանը, կինոարվեստի միջոցառումներին ազգային ֆիլմերի մասնակցությանը, կինոժառանգության վերականգնմանն ու թվայնացմանը եւ այլն։


Comments


1/471

LATEST NEWS​​

bottom of page