top of page

Հադրութցիներին նայեք՝ երևանցիների ապագան տեսեք․ ոչ ոք «լայաղ» չի անում մեզ լսել․ Լևոն Հայրյան



Իրենց թվում է, թե իշխանությունը վերցրել են, որ ժողովրդի ու պետության մասին չմտածեն, պատասխանատվության մասերը հանեն, իրենց իրավունքի հատվածը թողնեն։ Այդպես էլ վարվում են, ժողովուրդն էլ չի պահանջում, չի ասում՝ մեր երկիրը պահեք, սահմանները պահեք։ Այս մասին այսօր MediaHub-ի հետ զրույցում ասաց «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լևոն Հայրյանը՝ խոսելով հադրութցիների երկարատև ակցիաների և Կառավարության լռության մասին։


Հիշեցնենք, որ հադրութցիներն այսօր ևս բողոքի ակցիա էին իրականացրել՝ պահանջելով գոնե փախստականի կարգավիճակ ստանալ, Արցախի և Հադրութի կարգավիճակը հասկանալ, սակայն ոչ մի պաշտոնյա նրանց չի մոտեցել։


«Ասացին՝ հիվանդ են, մարդ չկա, չգիտեմ՝ ինչ, վախեցան խոսել, որովհետև ասելու բան չկա։ Ասացինք՝ գոնե գրավոր պատասխանեք, մեզ Ֆրանսիայի դեսպանատնից փոխանցում են, թե անձամբ Էմանուել Մակրոնը կարդացել է մեր նամակը, բայց մեր ԱԳՆ-ն «լայաղ» չի անում՝ մեզ լսի»,-շեշտեց Հայրյանը։


Հարցին, թե ինչպե՞ս է ստացվում, որ պատերազմից երկու տարի հետո, երկու հայկական պետություն չի կարողանում ժողովրդի խնդիրները լուծել, Հայրյանն արձագանքեց՝ ապագա չկա։


«Եթե Հադրութն այս օրն են գցել, ապա Երևանի ապագան էլ նույնը կլինի։ Ես ու դուք իրարից ոչ մի բանով չենք տարբերվում, եթե մեզ այսպես անտարբեր են վերաբերում՝ ձեզ էլ այդպես կվերաբերեն։ Մի հավատացեք այն հայտարարությանը, թե ապագա կա, հադրութցիներին նայեք՝ երևանցիների ապագան տեսեք»,-նշեց նա։


Հայրյանի խոսքով՝ պաշտոնյաներն անտեսում են իրենց խնդիրները, բայց ժողովուրդը ևս մեղավոր է, որ նրանց դեռ հանդուրժում է։ Նա փոխանցեց, որ ակցիաները շարունակական են լինելու, սակայն պլանները դեռ պարզ չեն։


Լիաննա Թորոսյան

Comments


1/480

LATEST NEWS​​

bottom of page