top of page

Գիտնականները պատմել են լոքդաունների հետեւանքների մասին


ԱՄՆ-ում եւ Եվրոպայում 2020 թվականի գարնանը կորոնավիրուսի պատճառով սահմանված լոքդաունները նվազեցրել են COVID-19-ից մահացության մակարդակը ընդամենը 0,2%-ով, սակայն դրանք միաժամանակ հանգեցրել են ահռելի բացասական տնտեսական եւ սոցիալական հետեւանքների։ Այս մասին հայտնում է Fox News հեռուստաալիքը՝ վկայակոչելով Ջոն Հոփքինսի համալսարանի հետազոտության տվյալները։


«Արդյունքում կարելի է պնդել, որ լոքդաունների քաղաքականությունն անհիմն է եւ պետք է հրաժարվել դրանից՝ որպես համաճարակին հակազդելու քաղաքականության գործիք»,- ասվում է ուսումնասիրության մեջ, փոխանցում է Gazeta-ն։


Գիտնականները կարծում են, որ COVID-19-ով հիվանդների ինքնամեկուսացումն ավելի արդյունավետ միջոց է, քանի որ այն նվազեցրել է հիվանդությունից մահացության մակարդակը 2,9%-ով։ Այնուամենայնիվ, այս միջոցը նաեւ բարձրացրել է բացասական ազդեցության մակարդակը, այդ թվում՝ ընտանիքի ներսում, եւ վարակվածներին զրկել է ավելի ապահով վայրերից՝ զբոսայգիներից, լողափերից եւ այլ բաց տարածքներից օգտվելու հնարավորությունից, նշում են փորձագետները:

Ուսումնասիրության մեջ ասվում է, որ լոքդաունները հանգեցրել են գործազրկության աճի, կրթական գործընթացի որակի անկման, ընտանեկան բռնության եւ թմրամիջոցների գերդոզավորման դեպքերի աճի։

Comments


1/474

LATEST NEWS​​

bottom of page