Շտայնմայերին վերընտրել են Գերմանիայի նախագահ
Գերմանիայի Դաշնային ժողովն այսօր՝ փետրվարի 13-ին, Սոցիալ-դեմոկրատ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերին երկրորդ հնգամյա ժամկետով վերընտրել է երկրի նախագահի պաշտոնում: Այդ մասին հայտարարել է Բունդեսթագի խոսնակ Բերբել Բասը, որը նախագահում էր Դաշնային ժողովում:
Գերմանիայի Դաշնային ժողովը Գերմանիայի հատուկ սահմանադրական մարմինն է, որը գումարվում է նախագահի ընտրության համար։
Այն բաղկացած է Բունդեսթագի պատգամավորներից և Գերմանիայի տարածաշրջանների ներկայացուցիչներից, որոնց նշանակում են տարածաշրջանային խորհրդարանները։
Այս անգամ Դաշնային ժողովը բաղկացած էր 1472 մարդուց, տարածաշրջանների նշանակված ներկայացուցիչների թվում էին հայտնի դեմքեր, ինչպիսիք են նախկին կանցլեր Անգելա Մերկելը, կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ մշակող ընկերության համահիմնադիր Օզլեմ Տյուրեչին, վիրուսաբան-հայտնի փորձագետ Քրիստիան Դրոստենը, ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչ Հանս Ֆլիկը, տիեզերագնաց Ալեքսանդր Գերստը: Շտայնմայերը Գերմանիայի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2017 թվականի մարտի 19-ից։
Comments