top of page

Առուշի դատն արժանապատվություն ունեցող բոլոր մարդկանց դատն է. Գեղամ Նազարյան



Վաղը՝ փետրվարի ութին, առավոտյան 10։30-ին Վերաքննիչ դատարանի մոտ աջակցենք Առուշ Առուշանյանին, որն ապօրինաբար զրկված է ազատությունից։ Այս մասին ֆեյսբուքում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը.


«Գիտեմ, կասեք, կգայի, բայց գործեր ունեմ։ Իսկ գործերի մասին կհիշեի՞ք, եթե Առուշը ձեր որդին, եղբայրը, ամուսինը կամ մոտ ընկերը լիներ։ Իհարկե, չէիք հիշի։ Առուշը մեր որդին ու եղբայրն է։ Առուշի դատն արժանապատվություն ունեցող բոլոր մարդկանց դատն է։ Հավաքվենք և դատավորին ու նրա տիրոջը հասկացնենք, թե մենք ով ենք։

Հիշեք Հիսուսի այս խոսքերը՝ հիվանդ էի ու բանտի մեջ, սակայն այցի չեկաք ինձ։

Վաղը, 10։30 Վերաքննիչ դատարան։ Նժդեհի փողոց»։

ความคิดเห็น


1/476

LATEST NEWS​​

bottom of page