top of page

Այս տարի ՀՀ-ն «Մանկական Եվրատեսիլում» կներկայացնի Նարեն


Երևանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի 14-ամյա Նարեն: Այս տարվա պատվիրակն ընտրվել է նախապես հայտարարված բաց մրցույթի արդյունքում, որին 100-ից ավելի հայտ էր ստացվել Հայաստանից և տարբեր երկրներից:


Նարեն նշում է, որ իր գլխավոր երազանքը մեծ բեմում երգելն է, և այն արդեն իրականություն է դառնում.


«Երգը, պարը իմ օրվա անբաժան մասն են: Ես մեծանում եմ՝ ոգեշնչվելով տաղանդավոր արտիստների ստեղծագործություններով: Ինձ համար մեծ պատիվ է Հայաստանը ներկայացնել հենց այս տարի, երբ մրցույթն իմ երկիրն է հյուրընկալում: Ուրախ եմ, որ հանդիպելու եմ տարբեր երկրներից երեխաների իմ հայրենիքում՝ նրանց ցույց տալով Հայաստանն իր ամբողջ գունապնակով»:

Նարեի մրցութային երգն ու տեսահոլովակը կհրապարակվեն շուտով:

«Մանկական Եվրատեսիլը» տեղի կունենա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում դեկտեմբերի 11-ին՝ «Պտտի՛ր հրաշքը» խորագրով:


Kommentare


1/471

LATEST NEWS​​

bottom of page