top of page

Դոնբասի մի քանի բնակավայրերի բնակիչներ մնացել են առանց ջրի


Դոնբասի մի շարք բնակավայրերի բնակիչներ առանց ջրի են մնացել Դոնեցկի շրջանում պոմպակայանի գնդակոծության արդյունքում. հաղորդել է «Դոնբասի ջուր» ընկերության մամուլի ծառայությունը։


«Այսօր Հարավային Դոնբասի ջրատարի առաջին վերելքի պոմպակայանը գտնվել է գնդակոծության գոտում, երկու տրանսֆորմատոր վնասվել է, դադարեցվել է 4 զտիչ կայանների ջրամատակարարումը», - հայտնել է ընկերությունը:


Նշվել է, որ այդ զտիչ կայանները ջրամատակարարում էին Գորնյակ, Դոբրոպիլյա, Միրնոգրադ և մի շարք այլ բնակավայրեր:

Comments