top of page

Կիևն առարկություններ չունի Մոսկվային ԱՄՆ-ի պատասխանի առնչությամբ. Կուլեբա



Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբան հաստատել է, որ Կիևը ծանոթ է անվտանգության երաշխիքների վերաբերյալ Ռուսաստանի առաջարկների վերաբերյալ ԱՄՆ-ի պատասխանին, և վստահեցրել, որ Ուկրաինան ամերիկյան փաստաթղթին առնչվող առարկություն չի ունեցել:


«Մենք տեսել ենք ԱՄՆ-ի գրավոր պատասխանը՝ նախքան դրա՝ Ռուսաստանին փոխանցվելը: Ուկրաինական կողմից առարկություններ չկան»,- հայտնել է Կուլեբան՝ գրառում կատարելով Twitter-ի իր միկրոբլոգում:


Ուկրաինայի ԱԳ նախարարը կարևոր է համարել հանգամանքը, որ ԱՄՆ-ը սերտ կապի մեջ է Ուկրաինայի հետ Ռուսաստանի հետ բոլոր շփումներից առաջ և հետո: Նրա խոսքով՝ Ուկրաինային վերաբերող որոշումները չպետք է ընդունվեն՝ առանց իրենց համաձայնության։

コメント


1/465

LATEST NEWS​​

bottom of page