top of page

ԴԺՀ-ում գնդակոծությունների հետևանքով հանքափոր ու զինվորական են մահացել


Ուկրաինական ուժայինների կողմից արգելված ականանետների հարվածի հետևանքով Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Տրուդովսկայա գյուղի կանգառում կանգնած խաղաղ բնակիչ է մահացել. հայտնել է Դոնեցկի Ժողովրդական ոստիկանությունը և հավելել, որ այդ մարդը հանքափոր էր։


Տղամարդը կանգնած է եղել կանգառում` առավոտյան հերթափոխին գնալու համար։ Այդ ընթացքում Տրուդովսկայա բնակավայրը գնդակոծել են 120 միլիմետրանոց ականանետերից։ Ուկրաինացի ուժայինները 2 ական են արձակել։


Ուկրաինայի կողմից գիշերային գնդակոծությունների հետևանքով զոհվել են ԴԺՀ-ի 1 զինծառայող, ևս մեկը ծանր վիրավորվել է, 2-ը՝ վիրավորվել. հայտնել են ԴԺՀ-ից:


Հաղորդվում է նաև Դոնեցկում 2 դպրոցի գնդակոծման մասին, վնասվել են շենքի ճակատային հատվածը և պատուհանները:

Comments


1/470

LATEST NEWS​​

bottom of page