top of page

Պարզվել է Դիլիջանի ոլորաններում ավտովթարից մահացած վարորդի, 13-ամյա տղայի և վիրավորների ինքնությունը


Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սմբատ Սաղաթելյանի որոշմամբ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է փետրվարի 12-ին Դիլիջանի ոլորաններում տեղի ունեցած ոբերգական ավտովթարի հետևանքով մահացած վարորդի, մահացած ուղևորի և հիվանդանոց տեղափոխված վիրավորների ինքնությունը, գրում է shamshyan.com-ը։


Պարզվել է՝ Mercedes-ը վարել է Կոտայքի մարզի բնակիչ, 70-ամյա Գագիկ Սարգսյանը, նա տեղում մահացել է։ Տեղում մահացել է նաև Վանաձոր քաղաքի բնակիչ, 13-ամյա Արա Ռևազյանը։


Հիվանդանոց են տեղափոխվել ուղևորներ, Վանաձոր քաղաքի բնակիչներ, 35-ամյա Սյուզաննա Ռևազյանն ու 15-ամյա Մալենա Ռևազյանը։


Ավելի վաղ աղբյուրը հայտնել էր, որ փետրվարի 12-ին խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Տավուշի մարզում։

Comments


1/465

LATEST NEWS​​

bottom of page