top of page

«Շուշիի հռչակագրով» ամրագրվել է ծավալապաշտական նկրտումներ ունեցող Թուրքիայի ու Ադրբեջանի միությունը



Շուշիի հռչակագիրը ոչ այլ ինչ է, քան Ադրբեջանի և Թուրքիայի աշխարհաքաղաքական և ռազմաքաղաքական միաձուլում,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտարարել է Արցախի հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։

Հիշեցնենք, որ Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները 2021 թվականնի հունիսի 15-ին Շուշիում ստորագրել են ռազմական համագործակցության հերթական համաձայնագիրը, որը կոչվում է«Շուշիի հռչակագիրը» Հռչակագրում տեղ են գտել երկկողմ ռազմական, տնտեսական և այլ ոլորտներում համագործակցության մասին կետեր: 2022 թվականի փետրվարի 4-ին հայտնի դարձավ, որ երկու երկրների խորհրդարաններն արդեն վավերացրել են այն:

Արցախի հանրապետության արտգործնախարարի գնահատմամբ՝ այդ երկու երկրները միշտ էլ դե ֆակտո միասնական են եղել ու գործել, իսկ այդ «հռչակագիրն» ընդամենն ամրագրել է այդ միությունը դե յուրե։ Ըստ նրա՝ հաջորդ քայլով Թուրքիան ու Ադրբեջանը կմիանան ու հանդես կգան որպես մեկ պետություն։ Նա նաև չբացառեց, որ երկու թշնամական պետությունների հետագա մերձեցումը դարձյալ Շուշիում կարող է լինել։

«Թե Թուրքիան, թե Ադրբեջանը ունեն ծավալապաշտական նկրտումներ և դա չեն էլ թաքցնում։ Մեր անելիքները մնում են անփոփոխ․ վարել ճիշտ աշխարհաքաղաքականություն և լինել միասնական։ Այս հարցում ցանկացած թերացում կարող է ճակատագրական լինել մեզ համար»,-ընդգծել է Դավիթ Բաբայանը։

Աղբյուր` Փաստինֆո

Comments

Couldn’t Load Comments
It looks like there was a technical problem. Try reconnecting or refreshing the page.
1/465

LATEST NEWS​​

bottom of page