top of page

Դավիթ Բաբայանը ԵՊՀ-ում հանդես է եկել դասախոսությամբ



Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը փետրվարի 19-ին Երևանի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետի Պատմություն և կովկասագիտություն ամբիոնների ուսանողների համար հանդես է եկել դասախոսությամբ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության ԱԳՆ-ից:


Նախարարն անդրադարձել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանային զարգացումներին, Արցախի արտաքին քաղաքականությանը և պետականաշինության գործընթացին, ներհայկական կապերին, տարբեր այլ հարցերի:


Արցախի արտաքին գերատեսչության ղեկավարը հրամայական է համարել պատերազմից հետո ինքնակազմակերպվելու և առկա ու ապագա մարտահրավերներին համախմբված դիմագրավելու անհրաժեշտությունը՝ առանձնացնելով հատկապես գիտական ներուժի դերակատարությունը՝ պետության ռազմավարական ոլորտներում նվաճումներ արձանագրելու և պետականության կենսունակությունը ապահովելու գործում:

Comments