top of page

Կուբան մեղադրել է ԱՄՆ-ին ՌԴ-ի դեմ «քարոզչական հիստերիա» տարածելու մեջ


Կուբայի իշխանությունները համարում են, որ Վաշինգտոնը մեղավոր է ռուս-ուկրաինական սահմանին տիրող իրավիճակի շուրջ քարոզչական հիստերիա տարածելու մեջ: Համապատասխան հայտարարությամբ է ներկայացել Կուբայի արտաքին գործերի նախարար Բրունո Ռոդրիգես Պարիլյան շաբաթ՝ փետրվարի 19-ին:


«Մենք վճռականորեն հերքում ենք քարոզչական հիստերիան, որը տարածվում է ԱՄՆ կառավարության կողմից ընդդեմ Ռուսաստանի», - գրել է հանրապետության ԱԳ նախարարը Twitter-ում:


Բացի այդ, Կուբան դեմ է ՆԱՏՕ-ի՝ դեպի Ռուսաստանի սահմաններ առաջխաղացմանը. հավելել է նախարարը:

Opmerkingen


1/470

LATEST NEWS​​

bottom of page