top of page

Չորս անձ, իջնելով «Նիսան» ավտոմեքենայից, Աբովյան փողոցում ծեծել են 18-ամյա տղայի



Փետրվարի 9-ին ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ ժամը 14.30-ին չորս անձ Աբովյան փողոցում իջնելով «Նիսան» մակնիշի ավտոմեքենայից՝ մի քաղաքացու են ծեծի ենթարկել։


Ժամը 15.40-ին հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժնում ահազանգ է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 18-ամյա մի երիտասարդ: Պարզվել է, որ նրան ծեծել էին Աբովյան փողոցում։


Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ խուլիգանության հատկանիշներով։


Փետրվարի 12-ին Կենտրոնականի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է երիտասարդին մարմնական վնասվածք պատճառած անձանց ինքնությունը։ Նրանք Արգիշտիի փողոցում հայտնաբերվել և, խուլիգանություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկվել բաժին և ներկայացվել նախաքննական մարմնին, որտեղ 32-ամյա տղամարդը տվել է խոստովանական ցուցմունք և ձերբակալվել:


Կատարվում է նախաքննություն:

תגובות


1/480

LATEST NEWS​​

bottom of page