Չինաստանի և ՌԴ-ի միջև ռազմավարական փոխգործակցությունը միջազգային ասպարեզում անսասան է. Սի Ծինփին
- Octopus Media
- Nov 20, 2022
- 1 min read

Չինաստանի և Ռուսաստանի միջև ռազմավարական փոխգործակցությունը և միջազգային ասպարեզում հավասարություն ու արդարություն ապահովելու նրանց ընտրությունն անսասան է. այդ մասին ուրբաթ հայտարարել է Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը Չինաստանի մայրաքաղաքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը. գրում է TASS-ը։
«Միջազգային բարդ և ծայրահեղ անկայուն իրավիճակի համատեքստում Չինաստանը և Ռուսաստանը վճռականորեն և առանց վարանելու խորացնում են ռազմավարական համագործակցությունը՝ ուս-ուսի տված՝ պաշտպանելով հավասարությունն ու արդարությունը միջազգային ասպարեզում։ Սա ռազմավարական ընտրություն է, որը խորը երկարաժամկետ ազդեցություն ունի ինչպես մեր երկրների, այնպես էլ աշխարհի վրա։ Այն կլինի անսասան, ինչպես նախկինում էր, այնպես էլ հիմա», - ասել է Սի Ծինփինը:
Չինաստանի ղեկավարը նշել է, որ Չինաստանը և Ռուսաստանը մեծ տերություններ են, որոնք պետք է սերտորեն աշխատեն գլոբալ խնդիրները լուծելու համար, համատեղ ջանքեր գործադրեն պայքարելու կորոնավիրուսային համավարակի և կլիմայի փոփոխության դեմ՝ համաշխարհային տնտեսության անկմանը հակազդելու համար։
Comments