Կանադայի իշխանությունները սկսել են սառեցնել ցուցարարների բանկային հաշիվները
- Octopus Media
- Nov 20, 2022
- 1 min read

Կանադայի իշխանությունները սկսել են սառեցնել Օտտավայում կորոնավիրուսային սահմանափակումների դեմ բողոքի մասնակիցների բանկային հաշիվները. այդ մասին հայտնել է երկրի փոխվարչապետ Քրիստիա Ֆրիլանդը։
Նրա խոսքով՝ իշխանությունները հաշիվների սառեցման որոշումների ընդունումը համակարգում են բանկերի հետ։ Ընդունվող միջոցառումների հիմքում ընկած են արտակարգ իրավիճակի մասին հատուկ օրենքի դրույթները։
Հինգշաբթի հայտնի էր դարձել, որ Օտտավայի ոստիկանությունը ձերբակալել է բեռնատարների վարորդների ցույցի կազմակերպիչներից մեկին՝ Քրիս Բարբերին, և ևս մի քանի հոգու։
Comments