Բզկտված Արցախ․ վերադառնալու´ ենք․ Արտակ Զաքարյան

ԱԶՈԽ, գյուղ Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում, որը Նիկոլի և նրան կցված խունտայի շնորհիվ, ներկայումս ժամանակավորապես գտնվում է Ադրբեջանի «զինված ուժերի» վերահսկողության ներքո։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյաանը:
«Ըստ բացատրական տեղաշարժերը Հայկական լեռնաշխարհով։
Ազոխ քարանձավը կարևոր հնագիտական վայր է, որը նաև նշանակալի է մարդու էվոլյուցիայի, հնամարդաբանական ուսումնասիրություններում։
Ազոխի քարանձավն աշխարհագրորեն տեղակայված է բնական միջանցքում, որով հնագույն մարդիկ և մյուս կենդանի արարածները գաղթել են Աֆրիկայից դեպի Եվրոպա։
Այն վկայություն է, որ ժամանակակից մարդիկ և նրանց նախնիները բնակվել են կովկասյան տարածաշրջանում, փաստվում է չորս տարածքներից, այդ թվում և Ազոխի քարանձավից հայտնաբերված մնացորդներով։
Գյուղում կան մի շարք պատմամշակութային հուշարձաններ․ հաշվառված հուշարձաններից են գյուղից 1 կմ հարավ-արևելք գտնվող ու 13-րդ դարով թվագրվող «Ծիլտախաչ» անունը կրող կամուրջը, 17-րդ դարում կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցին, 10-19-րդ դարերով թվագրվող պատմական գերեզմանոցը։
Հավելենք նաև, որ Գյուղի շրջակայքում են գտնվում Ամարխաթունի վանքը, Ցիցքար բերդը, Մելիք Սագամի պարիսպը։
Ազոխի տարածքում առկա են «Վերին», «Մեծ», «Մալլուլուվա», «Գետին» և «Միշկերակա» անունները կրող աղբյուրներ։
Նշենք, որ մինչ գյուղի բռնակցումն այնտեղ բնակվում էր 741 մարդ էր, կար 214 տնտեսություն։
Բնակչությունը հիմնականում զբաղվում էր գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։
Բնակավայրի տարածքի 1494,52 հա-ը գյուղատնտեսական նշանակության հողեր են։ Համայնքի տարածքում առկա են ֆելզիտի, մարմարեցված կրաքարի և գրանոդիորիտի հանքային պաշարներ։
Գյուղում կար միջնակարգ դպրոց, մանկապարտեզ, մշակույթի տուն, բուժկետ, գյուղապետարան։
Համայնքային ճանապարհները ասֆալտապատ, գրունտային և խճապատ են։ Կոմունիկացիաների տեսակետից գյուղը զարգացած էր․ հասանելի էր հեռուստատեսությունը, ռադիոն, համացանցը։
Ազոխն ապահովված էր էլեկտրաէներգիայով, գազամատակարարմամբ և ջրամատակարարմամբ։ Գյուղում սովորում էր 139 աշակերտ, մանկապարտեզ էր հաճախում էր 30 երեխա։»
Hozzászólások