Հայտնի են Brit Awards 2022-ի հաղթողները

Լոնդոնի O2 Arena-ում կայացել է բրիտանական երաժշտական հեղինակավոր Brit Awards 2022 մրցանաբաշխությունը։ 5 տարում առաջին անգամ գլխավոր անվանակարգում հաղթել է Ադելը։ Նրա Easy on Me ստեղածագործությունը ճանաչվել է «Տարվա երգ»։ Ադելը ճանաչվել է նաև «Տարվա արտիստ», իսկ նրա «30» ալբոմը՝ դարձել լավագույնը։ Այն 2021-ին եղել է ամենաշատ վաճառված ալբոմը և ընդամենը 6 շաբաթում իրացվել ավելի քան 600 հազար օրինակով։
Brit Awards 2022 մրցանակի բոլոր դափնեկիրները՝
• Լավագույն սինգլ – Ադել, Easy On Me • Լավագույն ալբոմ – Ադել, 30 • Լավագույն արտիստ – Ադել • Լավագույն խումբ – Wolf Alice • Լավագույն փոփ կամ R&B արտիստ –Դուա Լիպա • Ծագող աստղ – Հոլլի Համբերսթոուն • Լավագույն ռոք կամ այլընտրանքային կատարում– Սեմ Ֆենդեր • Լավագույն հիփ-հոփ, գրայմ կամ ռեփ կատարում – Dave • Լավագույն պարային կատարում – Բեքքի Հիլ • Լավագույն արտասահմանյան երգ – Օլիվիա Ռոդրիգո, Good For You • Լավագույն օտարերկրացի արտիստ – Բիլլի Այլիշ • Լավագույն օտարերկրյա խումբ – Silk Sonic • Երգերի լավագույն հեղինակ – Էդ Շիրան • Լավագույն նոր արտիստ – Little Simz։
Comments