Բրազիլիայում տեղատարափ անձրևների, սողանքների զոհերի թիվը հասել է 136-ի
Բրազիլական Պետրոպոլիս քաղաքում տեղատարափ անձրևների, դրանց հետևանքով առաջացած հեղեղումների ու սողանքների զոհերի թիվը հասել է 136-ի։ Ռիո դե Ժանեյրո նահանգի փրկարարները շարունակում են որոնողափրկարարական աշխատանքները, որոնք ընթանում են արդեն 4-րդ օրը. հայտնում է G1 պորտալը։
Ցեխակույտերի մեջ ողջ մարդկանց գտնելու հույս կա դեռ։ Նշվում է, որ զոհերից 22-ն անչափահասներ են։ Անհետ կորած է համարվում 213 մարդ։
留言