Search
BMW-ն Խանջյան փողոցում բախվել է 74 երթուղին սպասարկող ավտոբուսին
- SMM Hub
- Dec 31, 2023
- 1 min read

Այսօր՝ դեկտեմբերի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 11։00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 23-ամյա Ռոբերտ Գրիգորյանն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Խանջյան փողոցի թիվ 7 շենքի դիմաց բախվել է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 74 երթուղին սպասարկող MAN մակնիշի էկո ավտոբուսին։
BMW-ի վարորդը տեղափոխվել է Թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
74 երթուղու ավտոբուսը սպասարկում է Դավթաշեն 4-րդ թաղամասից դեպի Էրեբունի թանգարան երթուղին։
Comments