Բլինկենը Լավրովին հրավիրել է հանդիպել Եվրոպայում
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին առաջարկել է հաջորդ շաբաթ հանդիպել Եվրոպայում։ Այդ մասին Բլինկենը հայտարարել է հինգշաբթի՝ ելույթ ունենալով Ուկրաինայի արևելքում հակամարտությունը լուծմանն ուղղված Մինսկի պայմանավորվածությունների կատարման վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում։
«Այսօր ավելի վաղ ես նամակ էի ուղարկել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին՝ առաջարկելով հաջորդ շաբաթ հանդիպել Եվրոպայում՝ վերջին շաբաթների մեր բանակցություններից հետո՝ քննարկելու այն քայլերը, որոնք մենք կարող ենք ձեռնարկել այս ճգնաժամը կարգավորելու համար», - ասել է ԱՄՆ պետքարտուղարը։
Նա ընդգծել է, որ Վաշինգտոնն առաջարկում է նաև «հանդիպումներ անցկացնել Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի և ԵԱՀԿ Մշտական խորհրդի շրջանակներում»։
Comments