Բայդենն ու Պետդեպարտամենտը կոչ են արել ամերիկացիներին լքել Ուկրաինան
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դիմել է Ուկրաինայում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին և կոչ արել նրանց լքել երկիրը՝ Ռուսաստանի ներխուժման սպառնալիքի պատճառով. այդ մասին Սպիտակ տան ղեկավարը հայտնել է NBC News-ի հետ հարցազրույցում։
«ԱՄՆ քաղաքացիները պետք է հեռանան հենց հիմա։ Մենք գործ չունենք ահաբեկչական կազմակերպության հետ, այլ աշխարհի խոշորագույն բանակներից մեկի։ Սա միանգամայն այլ իրավիճակ է, և ամեն ինչ կարող է արագ դուրս գալ վերահսկողությունից», - հայտարարել է նախագահը։
Ուկրաինան առաջին իսկ հնարավորության դեպքում անհապաղ լքելու կոչ է արել նաև Պետքարտուղարությունը։ Նշվում է, որ ռազմական գործողությունները կարող են սկսվել ցանկացած պահի, առանց նախազգուշացման։
Comments