top of page

«Բարսելոնան» ու «Յուվենտուսը» ցանկանում են գնել Կուլիբալիին



Թուրինի «Յուվենտուսն» ու կատալոնական «Բարսելոնան» հետաքրքրված են իտալական «Նապոլիի» պաշտպան Կալիդու Կուլիբալիի ծառայություններով, հաղորդում է Mundo Deportivo-ն։


Անցած ամռանը «Նապոլին» հրաժարվել էր 70 միլիոն եվրոյով Կուլիբալիին վաճառել Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին»։ Սակայն 30-ամյա ֆուտբոլիստը հրաժարվել է երկարաձգել «Նապոլիի» հետ պայմանագիրը, որը նախատեսված է մինչեւ 2023թ. հունիս։ Այս տարվա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ նեապոլյան ակումբը կընդունի 40 միլիոն եվրոյից սկսվող առաջարկ։


Իտալիայի ընթացիկ առաջնությունում Կուլիբալին մասնակցել է 15 հանդիպման, խփել 2 գոլ, կատարել նույնքան գոլային փոխանցում։ Կուլիբալին 2014-ին է «Գենկից» տեղափոխվել «Նապոլի» 8 միլիոն եվրոյի դիմաց։



Kommentarer


1/465

LATEST NEWS​​

bottom of page