Բաքուն հայտարարություն է տարածել Հայաստանի սահմանազատման հարցով
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է առանց նախապայմանների և միջազգային փորձի հիման վրա բանակցություններ սկսել Հայաստանի հետ սահմանների դելիմիտացիայի ու դեմարկացիայի գործընթացի մասով։
«Մոտ 2 շաբաթ առաջ հայկական կողմը Ռուսաստանի միջնորդությամբ մեզ նոր առաջարկներ է ներկայացրել սահմանների դելիմիտացիայի մեկնարկի վերաբերյալ։ Չմանրամասնելով այդ առաջարկները՝ կարող եմ ասել միայն, որ որոշակի նախապայմաններ են առաջադրվել դելիմիտացիայի գործընթացն սկսելու և հանձնաժողովի գործունեության համար։ Կարճ ժամանակամիջոցում ադրբեջանական կողմը ևս մեկ անգամ իր դիրքորոշումն է հայտնել հակառակ կողմին։ Ընդգծվել է, որ մենք բաց ենք՝ գործընթացն առանց նախապայմանների սկսելու համար»,- ասել է Բայրամովը և հավելել, որպաշտոնական Բաքուն «Երևանի կողմից հետևողականություն ու կայուն մոտեցում չի տեսնում դելիմիտացիայի գործընթացն սկսելու հարցում»։
Comments