Ավստրիայում ստեղծվել է «ճգնաժամային կաբինետ»՝ Ուկրաինայում էսկալացիային արձագանքելու համար
Ավստրիայի կառավարությունն Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրության պատճառով ստեղծել է «ճգնաժամային կաբինետ», որում ընդգրկված են կանցլերը և առանցքային նախարարությունների ղեկավարները. հայտարարել է Ավստրիայի դաշնային կանցլեր Կարլ Նեգամերը։ «Առաջիկա օրերին կլինեն ինտենսիվ և կանոնավոր քննարկումներ տարբեր սցենարներին լավագույնս արձագանքելու համար անհրաժեշտ միջոցառումների վերաբերյալ», - ասվում է հայտարարության մեջ։
Նեգամերը նաև հորդորել է Ռուսաստանի կառավարությանը «անել հնարավորը բռնությունների պարույրը կանգնեցնելու և ռազմական գործողությունները դադարեցնելու համար»։
Ըստ Kleine Zeitung-ի՝ բացի Կարլ Նեգամերից, «ճգնաժամային կաբինետում» ընդգրկված են արտգործնախարար Ալեքսանդր Շալենբերգը, ՆԳ նախարար Գերհարդ Կարները, պաշտպանության նախարար Կլաուդիա Թաները և էներգետիկայի նախարար Լեոնորա Գևեսլերը։
Comments