Արցախում ադրբեջանցիները զենքի սպառնալիքով վռնդել են խաղողի այգիները մշակող գյուղացիներին

Ադրբեջանական զինված ուժերն այսօր՝ փետրվարի 16-ին, զենքի սպառնալիքով, վռնդել են Խրամորթ գյուղի վարչական տարածքի խաղողի այգիներում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող գյուղացիներին։ Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Խրամորթ գյուղի ղեկավար Զորիկ Աբրահամյանը։
«Չեն թողնում մեր բնակիչներին աշխատել, ադրբեջանցիները նրանց սպառնացել են, որ այլևս չգան այդ տարածքներ։ Այդ պահին ներկա են եղել նաև ռուս խաղաղապահները։ Ադրբեջանցիները մեր գյուղացիներին զենքի ազդեցության տակ վռնդել են այգիներից, բայց կրակոց չի եղել»,- նշել է Զորիկ Աբրահամյանը և հավելել, որ այդ մասին տեղեկացրել է վերադաս մարմիններին։
Նրա խոսքով՝ այդ այգիներում աշխատում են ոչ միայն Խրամորթի բնակիչները, այլև հարևան գյուղի բնակիչները։
«Գյուղացիները անասնապահությամբ, այգեգործությամբ են զբաղվում, հիմա ստացվում է, որ նրանք զրկված են իրենց եկամտի աղբյուրից»,- ասել է Խրամորթ գյուղի ղեկավարը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
Comments