Դատապարտյալը օգտվել է ատամնաբուժարանի սանհանգույցից, որտեղ հայտնաբերվել են կասկածելի իրեր

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, փետրվարի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
«Ժամը 16։30-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել Կոտայքի մարզի բնակիչ՝ 32-ամյա Ազատ Ս-ից, որը հայտնել է, որ ինքը դատապարտյալ Կարեն Շ-ին բուժօգնություն ցուցաբերելու համար ուղեկցել է Գարեգին Նժդեհ փողոցում գտնվող ատամնաբուժարաններից մեկը։, որը ցանկացել է այնուհետև ատամնաբուժարանի սանհանգույցից օգտվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ օգտվելը, սանհանգույցն իրենց կողմից զննվել է, որտեղ էլ հայտնաբերվել է կասկածելի փաթեթ և բջջային հեռախոս։
Ահազանգով ժամանել է ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննական բաժանմունքի խումբը՝ հետաքննիչ Աղախանյանի գլխավորությամբ։
Նշված վայրից հայտնաբերվել է 2 հատ «Այֆոն» տեսակի բջջային հեռախոս և 4 փաթեթ, որոնց մեջ եղել է 8.33 գր., 9.16գր., 6.14 գր. և 7.66 գր. «մարիխուանա» տեսակի թմրամիջոցին նմանվող դեղնականաչավուն զանգված և 1.15 գր. «ափիոն» տեսակի թմրամիջոց:
Փաստի առթիվի ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է փորձաքննություն։
Ոստիկանները պարզում են նաև, թե ինչ հանգամանքներում է նշված կասկածելի իրերը հայտնվել ատամնաբուժարանի սանհանգույցում։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանություն ահազանգած Ազատ Ս-ն աշխատում է ՀՀ արդարադատության նախարարության ԱԱԲ արդարադատության մասնագետ, կոչումով արդարադատության կապիտան է»,-գրել է կայքը։
Comments