top of page

Մոնթեն հերոս է, և ոչ մի ադրբեջանական ու ֆեյսբուքյան գրաքննություն կարծիքս չի փոխելու․ Բեգլարյան

  • Nov 20, 2022
  • 1 min read


Վերջին շրջանում կրկին ակտիվացել են ադրբեջանական տարաբնույթ հարձակումները Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանի ֆեյսբուքյան օգտահաշվի ու էջի դեմ, ինչի հետևանքով արդեն զգալի սահմանափակումներ են դրվել դրանց նկատմամբ:


«Եվ այդ սահմանափակումները ֆեյսբուքը հիմնավորում է Մոնթեի վերաբերյալ գրառումներով՝ իրականացնելով անընդունելի գրաքննություն: Վերահաստատում եմ՝ Մոնթեն հերոս է, և ոչ մի ադրբեջանական ու ֆեյսբուքյան գրաքննություն կարծիքս չի փոխելու», - նշել է Բեգլարյանը:


Արցախի պետնախարարը ադրբեջանական հարձակումներն ու ֆեյսբուքյան սահմանափակումները չեզոքացնելու նպատակով խնդրում է աջակցել ֆեյսբուքյանիր էջի տարածման հարցում:

Comments


1/509

LATEST NEWS​​

bottom of page