top of page

Արմինե Ավագիմյանը կամավորության եւ հասարակական հիմունքներով ընդգրկվել է նորաստեղծ ԱՀ Հանրային խորհ..

Տեղեկացնում ենք, որ «ԳԵՆ» նախաձեռնությունների կենտրոն հասարակական կազմակերպությունը եւս, ի դեմս հիմնադիր-նախագահ Արմինե Ավագիմյանի, կամավորության եւ հասարակական հիմունքներով ընդգրկվել է նորաստեղծ ԱՀ Հանրային խորհրդի կազմում։

Օգտագործելու ենք մեր ներուժը՝ պետություն-հասարակություն աշխատանքային երկխոսության կայացման և արդյունավետ լուծումների գեներացման աշխատանքներում։

Կոչ ենք անում հանրային հատվածի մտահոգ եւ ակտիվ հասարակական կազմակերպություններին, անհատներին եւս ներկայացնել Հանրային խորհրդի 17 անդամների թեկնածության հայտեր՝ Արցախի սոցիալ-տնտեսական կյանքին առնչվող հարցերի բարձրացմանն ու դրանց լուծման ուղիների մշակմանը մասնակցություն ունենալու նպատակով։

Միայն միասնական ջանքերով կկարողանանք կայացնել այս կառույցը և ծառայեցնել այն հանրային գերակա շահերին։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ անցնելով մեկնաբանություններում թողնված հղումով։

LATEST NEWS​​

bottom of page